«ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սպորտ
Վերջերս «Միկա» մարզական համալիրում կայացած Բռնցքամարտի «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց, Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը ներկա է գտնվել մրցաշարին ու ավարտից հետո զրուցել Ռաֆայելի հետ։
- Շնորհավորում ենք, Ռաֆայել հաղթանակի առթիվ։
֊Շատ շնորհակալ եմ։ 86 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Երկու մենամարտ ունեցա։ Մեկնարկում հաղթեցի իրանցի մրցակցիս երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։ Եզրափակչում էլ 5։0 հաշվով հաղթեցի Մոլդովայի ներկայացուցչին։ Այս մենամարտը առավել դժվար անցավ։ Մրցակիցներս բավականին ուժեղ էին, սակայն ես կարողացա ավելի ուժեղ գտնվել ու հաղթել նրանց։ Արդեն պիտի պատրաստվենք Աշխարհի առաջնությանը, որը կկայանա սեպտեմբերին։
- Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
֊Շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ





