Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Երեւանը երգում է սիրո մասին

Մշակութային

Մայիսի 1-ից մինչեւ հունիսի 7-ը Երեւանի գարնանային առօրյան նոր շունչ է ստանում՝ լի մեղեդիներով, հույզերով եւ սիրո ջերմությամբ։ «Սիրո երգերով՝ Երեւանում» խորագրով յուրօրինակ երաժշտական նախագիծը, որն իրականացվում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ, մայրաքաղաքը վերածում է շարժման մեջ գտնվող բեմի։ Նախագծի սիրված հերոսն է երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը, որը ամեն օր՝ ժամը 15։00-ից 17։00-ը, շրջում է քաղաքի տարբեր փողոցներով՝ ուղեկցվելով կենդանի երաժշտությամբ։

Ավտոբուսի ուղեւորները՝ անցորդներ, զբոսաշրջիկներ եւ երեւանցիներ, դառնում են երաժշտական ներկայացման կենդանի մասնակիցներ՝ լսելով ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային հիթեր։ Նախագծին մասնակցում են քոլեջի տաղանդավոր ուսանողները, շրջանավարտներն ու ժամանակ առ ժամանակ՝ նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչները։ Ամեն բան՝ սիրո մասին, Երեւանի համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ