Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)
Սպորտ
«Լեգիան» նվաճեց ֆուտբոլի Լեհաստանի գավաթը։ Եզրափակիչում Վարշավան ներկայացնող թիմը 4:3 հաշվով հաղթեց Շչեցինի «Պոգոնին»:
«Լեգիայի» կազմում գավաթակիր դարձավ նաեւ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն իր նախորդ թիմի դեմ դուրս եկավ փոխարինման 83-րդ րոպեին։
Վահան Բիչախչյանն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Լեգիայում», որը 21-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը։