Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան

Թեմա
«Արամը իբրև շանտաժ է իրականացնում Նիկոլի նկատմամբ, և վերջինս կանգնեցրել է իրական քաղաքական փակուղու առաջ։
 
Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով։
 
Սցենար 1. Գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով
 
Եթե Նիկոլը որոշի գնալ արտահերթ ընտրությունների Երևանում, նա միաժամանակ կորցնում է՝
 
Քաղաքապետին եվ իր ձևավորած կոալիցիոն կառույցը քաղաքապետարանում։
 
Այս ընտրությունների արդյունքը մեծ հավանականությամբ կլինի հերթական պարտությունը՝ ինչպես արդեն տեսանք Գյումրիում և Փարաքարում։
Սա կնշանակի համապետական ընտրություններից առաջ քաղաքական լուրջ հարված և անխուսափելի պարտության նախերգանք:
 
Սցենար 2. Չգնալ արտահերթի և պահել բռնություն կիրառած թաղապետին
Այս պարագայում Նիկոլը դե ֆակտո դառնում է մի հանցագործության համաՄԱՍՆԱԿԻՑ՝ պաշտպանելով թաղապետի ակնհայտ ապօրինի գործողությունները։ Այս քայլով նա`
 
Սեփական բարոյական կապիտալն է իջեցնում (եթե այն դեռ մնացել է),
 
Ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը գործիք է՝ օգտագործելու և մերժելու ըստ անհրաժեշտության,
 
Եվ դարձյալ խաթարում է իր թիմի նկատմամբ հանրային վստահությունը։
Միաժամանակ՝ այս ուղին ժամանակավորապես պահպանում է քաղաքական կառույցները՝ կոալիցիան, քվեարկությունների վերահսկումը քաղաքապետարանում, բայց երկարաժամկետ տեսանկյունից խորացնում է հանրային ցասումը։
 
Եթե Նիկոլը գիտակցաբար ընտրում է այս ուղին՝ տրվելով շանտաժի, խուսափելով հանրային կամքի ստուգումից, ապա նա իր թիմի աչքերում դադարում է լինել վարչապետ և վերածվում է քաղաքական մաշված գործիքի՝ փաթեթավորված իշխանության մեջ, բայց զուրկ դրա իսկական բովանդակությունից», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ