ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Սպորտ
Այսօր, մայիսի 1-ը, Գյումրեցի անվանի ծանրամարտիկ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, սպորտի վարպետ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ծննդյան օրն է, 26-րդ տարեդարձն է նշում։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը անձամբ զանգահարել ու շնորհավորել է անվանի մարզիկին ու մաղթել նորանոր հաղթանակներ։ 2024 թվականի փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Լալայանը առաջին անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 205 կգ, հրումում 250 կգ ու երկամարտի 455 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ։ Նա առաջինն է եղել նաև առանձին վարժություններում։ Նույն 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Գյումրեցի ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ։ Վերջերս էլ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, նվաճելով 3 ոսկե մեդալ, պոկում վարժությունում բարձրացնելով 210 կգ, հրումում 240 կգ ու երկամարտի 450 կգ արդյունքով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ





