Այս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում
Սպորտ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպմանը (3-3) հաղթահարել է 11.82 կիլոմետր։
36-ամյա հայ ֆուտբոլիստը այս ցուցանիշով երկու թիմերի շրջանում էլ ցույց տվեց ամենաբարձր արդյունքը։
Առաջին եռյակում էին նաև Նիկոլո Բարելան և Ֆրենկի դե Յոնգը՝ համապատասխանաբար 11.72 և 11.3 կիլոմետր։
Միջին հաշվով, այս հանդիպմանը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները միջինը հաղթահարել են 10.58 կիլոմետր, մինչդեռ «Ինտերի» ֆուտբոլիստները՝ 10.85 կիլոմետր։