Չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. Ինձագի
Սպորտ
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը(3:3):
«Մենք հիանալի խաղ անցկացրինք: Հաղթում էինք 2-0 հաշվով, սակայն մինչև այժմ չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը: Գիտենք, որ փայլուն ենք խաղացել աշխարհի լավագույն թիմի դեմ: Ցավոք, Մխիթարյանի գոլի դրվագի նման դրվագները կարող են որոշիչ լինել:
Յամալը լուրջ խնդիրներ էր ստեղծում: Մենք սկզբում 3 ֆուտբոլիստով էինք դիմավորում նրան և բաց էինք թողնում մնացած գոտիները, հետո անցանք 2 ֆուտբոլիստով դիմավորելուն: Բարեբախտաբար ընթացքում Յամալի ինտենսիվությունն էլ պակասեց: Ես 8-9 տարի նման խաղացող չէի տեսել:
«Բարսան» բարձր բլոկով է խաղում: Այդ մարտավարությունը ռիսկային է, բայց աշխատում է, քանի որ նրանք արդեն 50 գոլ են խփել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն: