Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Դատավորին կալանավորելու միջնորդությունը քննել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը:
Հիշեցնենեք, որ երեկ ԲԴԽ-ն որոշում էր կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին, ԲԴԽ–ն բավարարել է նաև դատավորի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու և ազատությունից զրկելու մասին դատախազության միջնորդությունը։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել էր ապացուցողական գործողություն։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ գործը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված վարույթին։