Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց

Իրավական

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

 

Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու: Դրանից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել է ԲԴԽ-ին:

 

ԲԴԽ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել է, որից հետո Գաբրիելյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել, ապա նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը, փաստորեն, բավարարվել է:

 

ԲԴԽ-ն մեկ այլ որոշմամբ էլ կասեցրել է դատավորի լիազորությունները՝ հաշվի առնելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ