Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

Մխիթարյանը` չեղարկված գոլի և «Բարսելոնայի» դեմ խաղի մասին

Սպորտ

 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից հետո, որն ավարտվեց 3:3 հաշվով,  TNT Sports-ի զրույցում կիսվել է տպավորություններով.

«Ավելի լավ կարող էր լինել, բայց սա ֆուտբոլ է. ամեն ինչ պատահում է: 2-0 հաշվի մեջ առջևում լինելու ժամանակ չէինք կարծում, թե արդեն հաղթել ենք: «Բարսան» մեծ ճնշում գործադրեց մեզ վրա: Նրանք շատ լավ էին գործում գնդակով: Մեր լավագույնն արեցինք: Ափսոս, չկարողացանք պահել 3-2 հաշիվը, բայց սա ֆուտբոլ է, այնպես որ պետք է մտածենք պատասխան խաղի մասին»:

Հայ ֆուտբոլիստննիր չեղարկված գոլի մասին հակիրճ է արտահայտվել.

«Հավանաբար, ամբողջ կյանքում կհիշեմ։ Երևի 2-3 սանտիմետր էր: Գուցե չափից շատ էի ցանկանում գրավել դարպասը, դրա համար հայտնվեցի խաղից դուրս վիճակում: Հուսով եմ՝ պատասխան խաղում գոլ կխփեմ: Տեսնենք»,- FC Inter News-ի հաղորդմամբ՝ Amazon Prime Video Italia-ի եթերում ասել է Մխիթարյանը:

«Կփորձենք մեր լավագույն որակները ցուցադրել: Իհարկե, հեշտ չի լինելու, քանի որ կորցրինք մեր ավագին, առաջատարին՝ Լաուտարո Մարտինեսին, բայց պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք փոխարինել նրան ու խաղալ առանց նրա»,-ասել է Մխիթարյանը պատասխան հա դիպման մասին, որը կկայանա մայիսի 6-ին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ