«Խազեր»-ի հաղթողները՝ Էրիկը և Սոնա Ռուբենյանը՝ տարվա լավագույն երգիչ ու երգչուհի
Մշակութային
Էրիկ Կարապետյանն արժանացավ տարվա լավագույն երգիչի կոչմանը, իսկ Սոնա Ռուբենյանը ճանաչվեց լավագույն երգչուհի։ Այս անվանակարգերում հաղթողները հայտարարվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։
Միջոցառումը, որ համախմբել էր հայկական երաժշտական դաշտի ամենավառ անունները, ի ցույց դրեց տարվա ստեղծագործական բարձրակետերը՝ նշանավորելով այն արտիստներին, ովքեր 2024 թվականին ձայնի եւ հնչողության մեջ կարողացել էին առաջատար դիրքերում մնալ։