«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում «Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար

Իշխանական թայֆայի մուսկուլավորների «մոնղոլ-թաթարական» արշավանքը Չախոյանի դեմ, հերթական լրջագույն ահազանգն էր, որ հուղարկավորվում է ժողովրդավարությունը

Թեմա

Հանրությանը հայտնի հետաքննող լրագրող, մեր գործընկեր, Newsmedia.am էլ.օրաթերթի հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը անդրադարձել է ժամեր առաջ Նոր- Նորքի թաղապետարանում կատարված , մեղմ ասած, «մորթոցի»  օպերացիային հայրենի իշխանավորի անմիջական մասնակցությամբ.


-Այսօր Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած  ունեցած միջադեպը,   այն է  իշխանական թայֆայի  մուսկուլավորների  "մոնղոլ-թաթարական"  արշավանքը բլոգեր Արթուր  Չախոյանի դեմ,  հերթական լրջագույն ահազանգ էր    այն  արատավոր ու անթույլատրելի երեւույթի մասին, որ   մեր հասարակության արժեքները, մեր իրավունքի զգացումը և քաղաքացու արժանապատվությունը  վաղուց այլեւս գրոշի արժեք չունեն:  
Նիկոլի ժողովրդավարության բաստիոնում՝ հատկապես իշխանության վերին էշելոնի շրջանում  ականատես   ենք  լինում  տիրող  համատարած բեսպրեդելի.   այն է պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների կողմից թույլ տրվող ինքնակամ, օրինախախտ վարքագծի, որը հանրային շրջանակներում այլեւս իր պիկին է հասել: 
Ազգովի ականատեսը եղանք,  թե տեսախցիկների առաջ, թաղային սմբակավորները (խմբակային)  ինչպես էին «հոշոտում»   բլոգեր Չախոյանին, եւ առնվազն աբսուրդի եւ  մառազմի ժանրից էր, որ  Նոր-Նորք համայնքային շրջանի ղեկավարի՝թավշիստ   Ռեմբոյի եւ յուր կատարածուներին դեմ մինչ  այս պահը( հրապարակումը կատարված է ժամը 17:20) քրեական հետապնդում  դեռ չի հարուցվել. քր. օր-ի  առնվազն երեք հոդվածներով.  
 Հոդված 309՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելը,
Հոդված 118 կամ 117՝ մարմնական վնաս պատճառելը,
Հոդված 225.1՝ խմբակային բռնություն։
Եւ այս գաղջի ու ամենաթողության մեջ ամեվտանգավորն այն է, որ ստեղծվում է նախադեպ, որտեղ իշխանական անձանց անօրինական գործողությունները չեն բախվում իրավական հետևանքների։ Իսկ երբ իրավունքը կորցնում է իր պարտադրողական ուժը, ապա իշխանության նկատմամբ վերահսկողության բոլոր մեխանիզմները դադարում են գործել, ինչը վտանգում է պետության ինստիտուցիոնալ կայունությունը։
Ի վերջո, իրավունքի  տարածքը պետք է գերակայի որևէ պաշտոնի, որևէ անձի կամ ազդեցության կենտրոնի կամայականությանը։ Բեսպրեդելը ոչ միայն իրավական, այլև բարոյական ու ինստիտուցիոնալ սպառնալիք է՝ ժողովրդավարական համակարգի համար։
Ժողովրդավարությունը միայն ընտրությամբ չէ հաստատվում, այլ նրանով՝ թե ինչքանով ենք  մենք պատրաստ կանգնել միմյանց կողքին, երբ իրավունքները ոտնահարվում են։ 
Անպատժելիության շղթան պետք է կոտրել…
Հ. Գ 
Սա սովորական խուլիգանություն չէ։ Սա ուղղակի բռնություն չէ։ Սա պետական պաշտոնի շահարկմամբ իրականացված քաղաքական ու քաղաքացիական ճնշում է։
Եվ սա պետք է դիտարկվի որպես կազմակերպված հանցագործություն՝  պետական համակարգի ներսում։
Մեր երկրում, բեսպրեդելն  այլևս կոնկրետ դեպք չէ։ Դա համակարգային ախտ է՝ անպատժելիության մշակույթ, որից շատերն օգտվում են։ Հենց սա է պատճառը, որ մարդիկ արտագաղթում են ոչ թե միայն տնտեսական դժվարություններից ելնելով, այլ որովհետև սեփական երկրում  իրենց պաշտպանված չեն զգում ոչ օրենքից, ոչ իշխանությունից, ոչ արդարադատությունից։
Ի՞նչ պետք է անի պետությունը, որպեսզի "փրկի իր կաշին ու մորթին".
Քրեական գործ պետք է հարուցվի՝ հանրային հնչեղություն ունեցող գործերով առանց քաշքշուկի կամ ժամանակ ձգելու։
Հանցանքի կատարմանը մասնակցած պաշտոնյաները պետք է անհապաղ հեռացվեն պաշտոնից՝ անկախ դատաքննության արդյունքներից։
Հանրային հայտարարություն պետք է հնչեցվի՝ պետական մակարդակով, որ նման վարքագիծը մերժելի է ու պատժելի։ Լռությունը պետության համաձայնությունն է։
Իրավապահ համակարգը պետք է պատասխան տա՝ ինչու են  նման դեպքերը հաճախ մնում անարձագանք։
Եվ վերջապես՝ կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնք ուժեղացնում են պաշտպանությունը՝ հատկապես լրագրողների, բլոգերների,  եւ  ակտիվիստների նկատմամբ պետական մարմինների կողմից հնարավոր ճնշումներից։
Պետությունը կամ գործում է, կամ չի գործում։ Ու եթե այս դեպքին էլ հետևի մեկ այլ դեպք՝ առանց պատժի, ապա հասարակությունը ստիպված է լինելու ենթադրել, որ իշխանության բռնությունը այլևս օրենքից վեր «լեգիտիմ գործիք» է։
Հ.Գ 2 
Եթե այս երկրում հանրային խոսքի համար մարդ կարելի է ծեծել, իսկ պետությունը լռում է, ապա պետությունը կա՛մ գործակից է, կա՛մ արդեն անգործունակ։
Երկու դեպքում էլ՝  անընդունելի է ու դատապարտելի է. ազգիս քայլիստների պատկերացրած ժողովրդավարության բաստիոնում: 
Եթե պետությունը չի պատժում բռնությունը, ապա հենց պետությունն է դառնում բռնության կրողը։
Ժամանակն է միանշանակ ընտրություն կատարելու՝
կամ պետություն՝ օրենքով, կամ ավազակախումբ՝ պաշտոնով։
Եվ այս պայքարում մենք չենք պատրաստվում հանձնել ո՛չ խոսքի ազատությունը, ո՛չ արժանապատվությունը, ո՛չ երկիրը։
ՍԹԱՓՎԵՔ . ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ ՀԱՏՈՒՄ ԵՔ ԱՆԴԱՌՆԱԼԻՈՐԵՆ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիներիՊարո'ն Փաշինյան, Արցախից տեղահանված եմ, մեդալներ ունեմ, էսօր անտեր ու անտուն եմԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»65+ տարիքային սահմանափակումը վերացվեցՕրվա խորհուրդ. Մայիսի 8Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԹրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածումՀանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում«Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված