Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ցանկացած շահարկում համարժեք պատասխան է ստանալու. «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Հասարակություն
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության հայտարարություն
Նոր Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզը շահագործման հանձնված չէ, շինաշխատանքների գումարը փոխանցված չէ, աշխատանքների ընդունման ակտ ստորագրված չէ: Եվ քանի որ մանկապարտեզը որպես այդպիսին չի աշխատում, որևէ պարագայում որևէ մեկի գլխին քար ընկնել չէր կարող:
Հորդորում ենք դադարեցնել՝ «Հանրապետություն» կուսակցության և Հանրապետության անդամ վարչական շրջանների ղեկավարների դեմ անիմաստ ու անհեթեթ շահարկումները և հիշեցնում ենք, որ ցանկացած շահարկում համարժեք պատասխան է ստանալու:
Ուստի քաղաքական և, ոչ միայն, սուտասաններին հորդորում ենք, որքան էլ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմի շրջանակներում պատվերներ եք ստանում հանրահայտ հասցեից, հանուն Երևանի ու երևանցու պետք է աշխատել, ոչ թե քաղաքական պարտությունները փորձել փոխհատուցել խուլիգանությամբ:
Հ.Գ. Նաև Իրավապահ մարմիններին հորդորում ենք զբաղվել պետությանը և պետական ու համայնքային գույքի վնասողներով…
Երևանի ավագանու «Հանրապետություն»խմբակցություն
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ