Ինչ հավաք է կազմակերպել Մեծ Բրիտանիայի դեսպանն իր հյուրատանը. «Իրավունք»
Ներքաղաքական
Ականատեսները փաստում են, որ երեկ երեկոյան Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հյուրատանը, որը գտնվում է Ավանում, մեծ հավաք է եղել։ Տան մոտ մի քանի տասնյակ թանկարժեք մեքենաներ են եղել կայանած, նաեւ ոստիկանական մի քանի մեքենաներ եւ մոտոցիկլետներ։ Թե ինչ առիթով կամ ինչ նպատակով է դեսպան Ջոն Գալագերը հյուրեր ընդունել, դժվար է ասել: Սակայն ոստիկանական ուժերի կուտակումները հուշում են, որ նրա հյուրերի շարքում նաեւ եղել են պաշտոնյաներ, հետեւապես չի բացառվում, որ հավաքն ուներ քաղաքական ենթատեքստ:
Սեփ. լրատվություն