Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն

ՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ Հարությունյան

Իրավական

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման հիման վրա պետք է ձեռնարկվեն մի շարք անհապաղ քայլեր։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը։

 

«Նախ դատախազությունը պարտավոր հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում այն բոլոր գործերից, որոնցով կապը չի ներկայացվել այն ենթադրյալ ապօրինի գույքի և հանցավոր արարքի հետ։ առավել ևս, դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել այն բոլոր գործերից, որոնցով անձինք արդարացվել են»,-ասաց բանախոսը։

 

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում հարուցված գործերին, ապա, ըստ Հարությունյանի, դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի և հրաժարվի այն գույքերի բռնագանձումից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը։

 

Հարությունյանը ցավով փաստեց, որ այսքանով ավարտվում է ՍԴ որոշման դրական կողմերը, սկսեց ներկայացնել բացասական կողմերը։

 

«Սահմանադրական հիմնարար սկզբունքը սահմանում է՝ օրենքները, որոնք վաթարացնում են անձի իրավական վիճակը, հետադարձ ուժ չունեն։ Մենք շատ հստակ մեր դիմումում ցույց էինք տվել, որ օրենքը հետադարձ ուժ ունի, նոր պարտավարություններ է դնում մարդկանց վրա, պարտավորեցնում է ապացուցել իրենց գույքի օրինականությունը, պարտավորեցնում է, որպեսզի նրանք պահպանեն այն ապացույցները, որոնք ձեռք են բերել մինչև օրենքի ընդունումը։ Նախկինում ձեռք բերած գույքի մասով նման պահանջ դնելը նշանակում է օրենքին տալ հետադարձ ուժ»,-ասաց նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ