Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

Կանանց և տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականները առաջատար են դասակարգման աղյուսակում

Սպորտ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը:

Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանց թիմը` 652 միավորով:

Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում։

Կանանց Հայաստանի հավաքականը նվաճել էր երկամարտի երեք արծաթե մեդալ: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին էին կանգնել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Լիանա Գյուրջյանը (87 կգ):

Տղամարդկանց հավաքականը երկու ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ էր նվաճել: Եվրոպայի չեմպիոն էին դարձել Գարիկ Կարապետյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), փոխչեմպիոն` Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանն (61 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալի էին արժանացել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ