«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ ջերմ ընդունելությամբ դիմավորեց Էստոնիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վրաստանի թեմի նախկին առաջնորդը հայտնի է իր սկանդալային վարքով եւ, մեծ աղմուկից խուսափելու համար, գործուղվեց Վրաստանից հեռու: Նրա ներկայությունն ու ընդգծված դերը կայացած հանդիպման ընթացքում վեր հանեցին մի շարք հարցադրումներ՝ թե՛ եկեղեցու ներսում, եւ թե՛ հասարակության շրջանում։
ArmLur.am-ը փորձեց Միրզախանյանի վարքի, տեղափոխության պատճառների, ինչպես նաեւ երեկվա ընդունելության մասին Հայ առաքելական եկեղեցու մամլո դիվանությունից մեկնաբանություն ստանալ, բայց չստացվեց»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում