Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Ժողովուրդ». Ինչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները կամ դիմում վարչապետին

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն բացօթյա սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար)դրամ է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքել և երկու անգամ ավելի աթոռ ու սեղան գնել:

Եթե տոմետների և այլ սարքավորումների գնումները բաց և հասանելի են, ապա մյուս գնումները Ազգային ժողովը փորձել է թաքցնել։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նույն 2024 թվականին ՀՀ ԱԺ սրճարանի համար «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից մեկ անձից գնման արտոնյալ ընթացակարգով ձեռք է բերվել 11 սեղան, որի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ: Գնվել է նաև 62 աթոռ, որի համար վճարվել է 976 հազար 500 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր նաև, որ բացի «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից, Ազգային ժողովը բացօթյա սրճարանի համար աթոռներ և սեղաններ է ձեռք է բերել նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից. 50 աթոռ և 8 սեղան՝ ընդհանուր 3 մլն 381 հազար դրամ արժեքով։

Ստացվում է, որ Ազգային ժողովի բացօթյա սրճարանի համար ընդհանուր առմամբ գնվել են 19 սեղաններ և 112 աթոռներ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է (տե՛ս լուսանկարը), որ ԱԺ սրճարանի տարածքում այս պահին տեղադրված են ընդամենը 56 աթոռ և 11 սեղան և հարց է առաջանում, թե որտեղ են պետբյուջեի հաշվին գնված 56 աթոռները և 8 սեղանները:

Նաև փոքր, բայց մի թանկարժեք ջրվեժ կա ԱԺ սրճարանում. «Հայկ Սարգսյան» ԱՁ-ից դեկորատիվ ջրվեժը գնվել է 3 մլն 470 հազար դրամ արժեքով:

Ի դեպ, այս սրճարանը կառուցվեց այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարները եղևնիներ էին տնկել՝ ի հիշատակ իրենց այցելության: Ալեն Սիմոնյանը որոշեց մաքրել հիշատակ եղևնիները՝ փոխարենը սրճարան կառուցելով, որից օգտվում են ԱԺ աշխատակազմի արտոնյալները և ղեկավարության մտերիմները: Մյուս աշխատակիցները աշխատում են աշխատասենյակներում: Եվ հարց է առաջանում՝ 10-20 հոգու համար արժե՞ր պետբյուջեից 100 հազար դոլարից ավելի գումար ծախսել՝ սրճարան կառուցելու համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ