ՉԼ. «Բարսելոնա» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմեր
Սպորտ
«Բարսելոնա» - «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ Տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։
Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 դեղին քարտ, նշանակել երեք 11-մետրանոց։
«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին: