Ով կգլխավորի «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնությունում
Սպորտ
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին առաջիկա օրերին կհանդիպի «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ ակումբից իր հեռանալու հարցը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտին և Պերեսը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնվեն, որ իտալացին կհեռանա ակումբից «Ռեալ Մադրիդի»՝ Լա Լիգայի վերջին խաղից հետո, որը կկայանա «Ռեալ Սոսյեդադի» դեմ։
Հաղորդվում է նաև, որ «Ռեալ Մադրիդը» ակումբային աշխարհի առաջնության մրցաշրջանը կսկսի հունիսի 18-ին։ Գլխավոր մարզչի պաշտոնակատարները կլինեն ֆուտբոլի գծով փոխտնօրեն Սանտիագո Սոլարին, «Կաստիլյայի» մարզիչ Ռաուլ Գոնսալեսը կամ երիտասարդական հավաքականի մարզիչ Ալվարո Արբելոան։
Հիշեցնենք, որ 33 տուրերի արդյունքում մադրիդյան ակումբը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։