Աշխարհի գավաթ. Համլետ Մանուկյանը` ոսկե մեդալակիր
Սպորտ
Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի 4-րդ եւ 5-րդ փուլերի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը երրորդ ոսկե մեդալը նվաճեց:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլում 17-ամյա Համլետ Մանուկյանը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում: Եզրափակիչում երիտասարդ մարմնամարզիկը վաստակեց 14.800 միավոր՝ հետ թողնելով Իտալիայի, ԱՄՆ-ի Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներին:
Համլետ Մանուկյանը որակավորման փուլում վաստակել էր 14.400 միավոր:
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալներ էր նվաճել նաեւ Խորվաթիայում եւ Քաթարում անցկացված աշխարհի գավաթի փուլերում:
Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակիչ են դուրս եկել նաեւ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Արթուր Դավթյանը: