«Բարսելոնան» դրամատիկ խաղում հաղթեց «Ռեալին» և նվաճեց Արքայական գավաթը (տեսանյութ)
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին» և պատմության մեջ 32-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Արքայական գավաթը:
28-րդ րոպեին Լամին Յամալի՝ փոխանցումից հետո հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին` շքեղ հարվածով գրավելով «Ռեալի» դարպասը:
Մբապեն 70-րդ րոպեին նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց և այն գոլի վերածեց: 7 րոպե Արդա Գյուլերի փոխանցումից հետո գլխի հարվածով Վոյցեխ Շչեսնիի դարպասը գրավեց ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյան Չուամենին:
Եվս 7 րոպե անց էլ Յամալի կտրող փոխանցումից հետո իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը դուրս եկավ Տիբո Կուրտուայի դիմաց, շրջանցեց նրան և գնդակն ուղարկեց «Արքայական ակումբի» դարպասը` 2-2: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակում ավելի սուր էր գրոհում «Բարսելոնան»: Խաղի վճռորոշ գոլը գրանցվեց 116-րդ րոպեին. «Ռեալի» ավագ Լուկա Մոդրիչը գնդակն ուղարկեց Բրահիմ Դիասի ուղղությամբ, սակայն այդ գնդակին հասավ «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն և հեռվից հարվածով այն ուղարկեց Կուրտուայի դարպասը` 3-2:
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»` 3-2 (տեսանյութ)