Պայթեցվել է «Կրասուխա» էլեկտրոնային պատերազմի համակարգի հիմնական մշակողը
Միջազգային
Բրյանսկի մոտակայքում պայթեցվել է «Կրասուխա» ռադիո-էլեկտրոնային պատերազմի համակարգի հիմնական մշակող Եվգենի Ռիտնիկովը, հաղորդում են լրատվամիջոցները։
Կոնստրուկտորական բյուրոյի ղեկավարը մահացել է ապրիլի 18-ի գիշերը մեքենայի պայթյունից։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ նա և իր գործընկերը նստում էին մեքենա։ Երկուսն էլ տեղում մահացել են։
«Կրասուխան» համարվում է աշխարհի մասշտաբոր լավագույն ՌԷՊ համակարգերից մեկը: Սակայն որոշ աղբյուրներ հայտնում են, որ Ռիտնիկովը ներկայումս աշխատում էր նոր համակարգի մշակման ուղղությամբ, որը գործնականում կարող էր ձեզոքացնել անօդչուների (օդային, ցամաքային եւ ծովային) բոլոր տեսակները եւը մեծ հեռավորությունների վրա:
Բնականաբար, հետքերն էլի տանում են բրիտանա-ուկրաինական հետախուզական ծառայություններ: