Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հասարակություն
Երևանում` ապրիլի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում` ապրիլի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա։