«Հրապարակ». Ռեստարտի կարիք կա
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը երեկ այցելեց Ազատության հրապարակ՝ վրանում ակցիա անողներին, եւ փակ քննարկումից հետո ասաց, որ առաջարկել է․ եթե որոշեն պայքարի ֆորմատը փոխել, տեղ ունեն Արցախի ներկայացուցչության շենքում։
Աշխատել են նաեւ Սամվել Բաբայանը, այլ իշխանամետ արցախցիներ: Եվ պայքարողները գիտակցում են, որ անհրաժեշտ է շարժումը ռեսթարթ անել` նոր ձեւաչափ մտածել։ Վրանում հենց այս մասին են խոսել: Սակայն Շահրամանյանն ասել է, որ վերջին խոսքը Խորհրդինն է լինելու, ինչ որոշում էլ կայացնեն, ինքը նրանց կողքին է։ Չի բացառվում, որ շուտով հավաքեն վրանը։ Արցախցիների ֆեյսբուքյան խմբերում երեկ նման հարցեր էին քննարկում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում