Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

Հայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում

Սպորտ

 

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, հաղթահարել է որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ։

Մանուկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում հավաքել է 14,400 միավոր և 3-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ։

Արթուր Ավետիսյանն օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղով՝ հավաքելով 14,466 միավորով։ Վահագն Դավթյանը նույն վարժության որակավորման փուլում 14,200 միավոր է վաստակել և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ։

Վաղը՝ ապրիլի 26-ին, հենացատկի վարժության որակավորման փուլում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ