Սահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք
ՀասարակությունԱպրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝