ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ

Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը

Հրապարակախոսություն

Ադրբեջանը, ինչպես արդեն նշել ենք վերջերս մեր հրապարակումներից մեկում, մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլ հայադավի եւ վերջինիս ոհմակի առաջարկած «խաղաղության պայմանագիրը» ու ներկայացրել է նորանոր պահանջներ: Ընդ որում, չկա որեւէ երաշխիք, որ նույնիսկ այդ պահանջների կատարումից հետո Ալիեւը կստորագրի պայմանագիրը:

Ինչպես ասում են, ախորժակն ուտելուց է բացվում, ու քանի որ Նիկոլը տվել ու տվել է, Ալիեւն էլ առել եւ առել, Բաքվի խանի ախորժակը բացվել է այնքան, որ արդեն ոչ միայն Սյունիքի միջանցքն է ուզում, այլեւ ողջ Սյունիքը եւ գրեթե ողջ Հայաստանն է ուզում կլանել: Վկա՝ Ալիեւի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, քաղաքական եւ այլ գործիչների բազմաթիվ հայտարարությունները, հրապարակավ արտահայտած սպառնալիքներն ու ցանկությունները, Բաքվում չդադարող խոսակցությունները, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջան (Հայաստանի տարածքի մոտ 70 տոկոսը) ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն զինվել:

«Ադրբեջանը մեզ հրավիրում է քննարկել «արեւմտյան Ադրբեջանի» հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի 60- 70 տոկոսն անվանելով «Արեւմտյան Ադրբեջան»,– անցյալ ամիս հայտարարել է Նիկոլը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ հայադավը, որը Հայաստանի անկախության, ավելին՝ նույնիսկ գոյության թիվ մեկ սպառնալիքն է, ինչը բազմիցս ապացուցել ենք տասնյակ ու տասնյակ փաստարկված հրապարակումներով, վերջերս վայրահաչել է, թե Հայաստանի Անկախության հռչակագիրը բացառում է Հայաստանի անկախ հանրապետության, պետականության գոյությունը: Այս հայտարարությունը, բնականաբար, եղել է մերկապարանոց, առանց որեւէ հիմնավորման, այլ կերպ չէր էլ կարող լինել: Ահա Նիկոլ հայադավի բառացի խոսքը. «Ես երկու հազարԵթե թիվը խառնեմ, խնդրում եմ, կներեք, դուք կստուգեք, 2022, կամ 23, կամ նույնիսկ 24 թվականի՝ Անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով, իմ կարծիքով, այս տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար ա: Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին»:

Ընդգծենք, որ սա միայն Նիկոլ հայադավի կարծիքը չէ, այն նաեւ Նիկոլի «բարեկիրթ» եղբայր եւ հայերիս ու Հայաստանի թշնամի Ալիեւի՝ Ադրբեջանի նախագահի կարծիքն է, ավելին՝ պահանջն է Հայաստանից, եւ Նիկոլ հայադավը հրապարակավ հայտարարել է այդ պահանջը կատարելու, այսինքն՝ պետական դավաճան, արտաքին թշնամու գործակալ կամ Ալիեւի կամակատար, համենայնդեպս, պետական դավաճան լինելու իր միտումը:

Թե որ թվականին ինչ է վայրահաչել Նիկոլն Անկախության հռչակագրի վերաբերյալ, այսինքն՝ նման կեղծիքով հանդես եկե՞լ է իր նշած այս կամ այն թվականին, թե ոչ, հետագայում կստուգենք, այս պահին էականը դա չէ, ուղղակի գիտենք, որ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսից ամեն ինչ սպասելի է: Հիմա մեր ուշադրությունը բեւեռենք մեկ այլ բանի վրա. իր այս հայտարարության համառոտ շարադրանքում Նիկոլը 3 անգամ հղում է կատարել իր կարծիքին (2 անգամ՝ «իմ կարծիքով», մեկ անգամ՝ «իմ կարծիքն այն է»), այսպիսով փորձելով ապահովագրել իրեն, թե իբր ընդամենն իր կարծիքն է արտահայտել, եւ ոչ թե իր կարծիքը թելադրել, պարտադրել այն աշխատանքային խմբին, որն արդեն իսկ գրել կամ այժմ գրում, կամ գրելու է նոր Սահմանադրության նախագիծը՝ դրանից դուրս թողնելով Անկախության հռչակագիրը:

Հայաստանում քվեարկելու իրավունք ունեցողների գերակշիռ մեծամասնությունը Նիկոլի մոգոնած Սահմանադրության նախագծին, որից օտարված է Անկախության հռչակագիրը, կողմ չեն քվեարկի, հետեւաբար այդպիսի հակահայկական Սահմանադրությունը հնարավոր կլինի ընդունել միայն ծայրահեղ ընտրակեղծիքների, ընտրախախտումների միջոցով: Ընդ որում, Նիկոլի ոհմակը դրան կարող է հասնել միայն այն դեպքում, եթե բավականաչափ մեծ թվով քվեարկողներ նկատի ունենալով, որ նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանված է, դրա դեմ իրենց բոյկոտն արտահայտեն քվեարկության չգնալով: Դա, իհարկե, չափազանց սխալ ու բոլորիս համար ճակատագրական հետեւանքներ ունեցող վերաբերմունք կլինի:

Նիկոլենք եթե, ի վերջո, հանդգնեն հանրաքվեի դնել նոր Սահմանադրության նախագիծ, որից հանած կլինեն Անկախության հռչակագրին հղումը, իրենց հաշվարկը կառուցած կլինեն հենց վերոնշյալ պատճառով հանրաքվեին քվեարկողների նվազ մասնակցության վրա, մինչդեռ բոլոր հայերիս խնդիրն է լինելու տապալել ՔՊ-ի այդ հաշվարկը հանրաքվեին մեր բարձր մասնակցությամբ, ինչպես վերջերս ավագանու ընտրություններին քվեարկության բարձր մասնակցությամբ Նիկոլենց հաշվարկները տապալեցին գյումրեցիները:

Նիկոլ հայադավն Արցախի Հանրապետությունը, իր ոհմակի հետ միասին, պետական դավաճանությամբ մի քանի միլիարդ դոլարով վաճառեց կամ նվիրեց, միով բանիվ, հանձնեց Ալիեւին, Ադրբեջանին, մարսեց: Արտաքին թշնամու զսպման նպատակով անվտանգության գոտում տեղադրված ականների տեղը ցույց տվող քարտեզները վաճառեց կամ նվիրեց Ալիեւին, Ադրբեջանին, մարսեց: Մեծ Իշխանասարում եւ այլուր Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները վաճառեց կամ նվիրեց, հանձնեց Ալիեւին, Ադրբեջանին, մարսեց: Հակահայ շատ ուրիշ քայլեր կատարեց, մարսեց, բայց ընտրակեղծիքներով, ընտրախախտումներով նոր Սահմանադրության ընդունումը, որը հղում չի ունենա Անկախության հռչակագրին, չի մարսի:

Հայերս, իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման հիմքում դրված, այսինքն՝ պետականաստեղծ փաստաթուղթ հանդիսացող Անկախության հռչակագիրը, մեր ու մեր երկրի ներքին թշնամիների՝ հայի ինքնությունից զուրկ, հայի ազգանվան տակ թաքնված այլածինների, ինչպես ասում են, կոկորդին է կանգնած, կուլ չի գնում: Ու կուլ չի էլ գնալու, կուլ տալու կամ Սահմանադրությունից օտարելու փորձից են սատկելու, եթե ոչ ավելի վաղ…

Ի գիտություն Հայաստանի «իրավապահ» համակարգի որոշ քաղպոռնիկներին. դուրս գալով Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ, Նիկոլը ոտնձգում է Հայաստանի Երրորդ հանրապետության պետականաստեղծ փաստաթղթի, Հայաստան պետության ու մեր պետականության դեմ:

Ըստ Նիկոլ հայադավի վերոնշյալ հայտարարության` ստացվում է, որ 1990թ. օգոստոսի 23- ին Անկախության հռչակագիրն ընդունած ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորները գործել են Հայաստանի անկախ հանրապետության, մեր պետականության դեմ, այսինքն՝ պետական դավաճաններ են եղել, թեեւ, իմ եւ շատ այլոց համոզմամբ, հե՛նց Նիկոլն է Հայաստանում թիվ 1 պետական դավաճանը: Հետեւաբար, պետք է նախաձեռնել հանրային քրեական վարույթ ու պետական դավաճանության համար քրեական պատասխանատվության կանչել կա՛մ այն ժամանակվա Գերագույն խորհրդի պատգամավորներին, կա՛մ Նիկոլին եւ իր ոհմակի համապատասխան անդամներին:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfo

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված