Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանը
Միջազգային
Ինքնաթիռը, որում, ենթադրաբար, գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հատել է Ռուսաստանի սահմանը: Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները։
Bombardier Global 7500 ինքնաթիռը թռել է Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ/Հոլլիվուդ միջազգային օդանավակայանից, որի մոտակայքում է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական նստավայրը՝ Մար-ա-Լագոն:
Ինքնաթիռը Ռուսաստանի սահմանը հատել է Մոսկվայի ժամանակով ժամը 9:40-ի սահմաններում: