Հավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվից
Հասարակություն
Երբեմն սմարթֆոնի վրա ներբեռնված հավելվածները կարող են աննկատ կերպով գումարներ հանել օգտատիրոջ հաշվից։ Դրանք կարող են լինել ինչպես բանկային քարտերից տվյալներ գողացող վիրուսներ, այնպես էլ անվճար ներկայացվող հավելվածներ, պատմել է «Պրայմ» գործակալությանը Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի արհեստական բանականության, նեյրոտեխնոլոգիաների և բիզնես վերլուծության լաբորատորիայի աշխատակից Մարինա Խոլոդը։
Նրա խոսքով՝ նման հավելվածները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի՝ կախված դրանց գործելակերպից։ «Նախևառաջ, դրանք վնասակար հավելվածներն են (վիրուսներ, տրոյականներ) և ագրեսիվ գովազդով ծրագրերը, որոնք քողարկվում են օգտակար հավելվածների տեսքով՝ մաքրիչներ, արագացուցիչներ, խաղեր։ Դրանք կարող են բաժանորդագրել օգտատիրոջը վճարովի ծառայությունների կամ գողանալ բանկային քարտերի տվյալները։ Օրինակ՝ FakeBank, Joker, HiddenAds», - նշել է Խոլոդը։
Փորձագետի խոսքով՝ մյուս հավելվածները նմանակում են հայտնի բանկերի ինտերֆեյսը։ Եթե անուշադիր օգտատերը մուտքագրում է իր ինտերնետ-բանկինգի մուտքանունը և գաղտնաբառը, ապա հաշիվից նույնպես կարող է գումար հանվել։ Վերջապես, կան նաև բաժանորդագրությամբ հավելվածներ՝ լուսանկարների խմբագրիչներ, ֆիթնես մարզիչներ, քայլաչափեր և այլն։ Դրանք ներկայանում են որպես անվճար, սակայն փորձնական ժամանակաշրջանի ավարտից հետո սկսում են գումար հանել՝ հույս ունենալով, որ օգտատերը դա չի նկատի, եզրափակել է Խոլոդը։