ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է Ալիևը
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասն այսօր ժամանել է Բաքու: Նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 25-ին Կալլասը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։