ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար
Միջազգային
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը քննադատել է Դոնալդ Թրամփի` ապրիլի 24-ի հայտարարությունը, որում ԱՄՆ նախագահը չի օգտագործել «ցեղասպանություն» բառը։
«Նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության մասին թույլ «հիշատակումը» նվեր է ժխտողներին։ ԱՄՆ-ի կողմից ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, սակայն «ցեղասպանություն» բառը չօգտագործելը խաթարում է ճշմարտությունը և անարգում 1915 թվականի զոհերին։ Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն», - գրել է Փալոնեն իր Ֆեյսբուքյան էջում։