Դօկ Կուսակցությունը պարզաբանում է. Ապրիլի 25-ին նշանակված դատական նիստը կայանալու է
Ներքաղաքական
Շրջանառվող կարծիքների պարզաբանում,
Վերջին ժամերին Լևոն Բաղդասարյանի կողմից արված հայտարարությունից հետո որոշ մարդիկ սխալմամբ ենթադրել են, թե վաղը՝ ապրիլի 25-ին նշանակված դատական նիստը հնարավոր է չկայանա։
Հստակեցնենք՝ փաստաբանի հայտարարությունը վերաբերում է միայն այն հանգամանքին, որ Վարդան Ղուկասյանի ամերիկյան փաստաբանները, ներկայացված ապացույցների և թարգմանությունների ոչ ամբողջական լինելու պատճառով, դեռ ամբողջությամբ պատրաստ չեն իր պաշտպանությունը լիարժեք իրականացնելու։
Սակայն դա չի նշանակում, թե նիստը չի կայանալու։ Դատական նիստի անցկացումն այս պահին մնում է ուժի մեջ, և միայն դատարանն ունի իրավասություն այն հետաձգելու կամ փոփոխելու։
Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվությունից և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։