ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՋԱՋՈՒՌԻ ՀԵՐՀԵՐԻ ՁՈՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ
Հասարակություն
Այսօր ապրիլի 24֊ն է, Հայոց ցեղասպանության 110֊ամյակը։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը Ջաջուռի Հերհերի /Ջարդի /ձորում էր։ Այստեղ, ինչպես ամեն տարի Լոռու և Շիրակի մարզերի բնակիչները, պաշտոնյաները Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, պատգամավորներ, համայնքապետեր, աշակերտներ, ուսանողներ, զինվորականներ, հարգանքի տուրք մատուցեցին Հերհերի, կամ Ջարդի ձորում գտնվող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով։ Ջաջուռում գտնվող այս ձորում, ըստ պատմական տվյալների 1915֊18 թվականներին դաժանաբար սպանվել են Ալեքսանդրապոլի ու Ղարաքիլիսայի բնակիչները։ Կանանց ու երեխաներին ժայռերից գլորել են ձորը, տղամարդկանց էլ ցած նետել սրատելով։ Շատերը այստեղ էին եկել իրենց ընտանիքի անդամների հետ Ջարդի ձոր բերելով անգամ փոքրիկ երեխաներին, կային նաև տարեց մարդիկ։ Տարեց մարդիկ, չնայած դժվար քայլելով, բայց եկել էին հարգանքի տուրք մատուցելու։ Նրանք նշում էին, որ բացառում են որևէ բարեկամություն թուրքերի հետ, քանի որ թուրքը մնում է թուրք ու երբեք էլ չի կարող հայի լավը ցանկանալ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ





