Էջմիածնում դաժանաբար ծեծված տղայի գլուխն ամբողջովին կոտրված է․ ով է նա
ՀասարակությունArmlur.am-ը գրում է․
Էջմիածնի քաղաքացիները ահազանգում են, որ երեկ գիշերը դաժանաբար ծեծի ենթարկված քաղաքի երկու երիտասարդների գործով իրավապահները դեռևս որևէ մեկին չեն ձերբակալել: ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկն է Պարգև Հակոբյանը, որին հիվանդանոց են տարել գլուխը ամբողջությամբ ջարդված և նրա հարևանի որդուն, որը բանակից նոր է զորացրվել։
Վաղ առավոտյան գրել էինք, որ Armlur.am-ի հավաստի տեղեկությունները համաձայն՝ գիշերը խմբակային ծեծկռտուք է եղել Էջմիածին քաղաքում անգիտակից վիճակում գլուխը ջախջախված 22-ամյա տղային են տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, նաև վիրավորված և բանակից օրերս զորացրված ևս մեկ երիտասարդի։
ՆԳՆ-ից ArmLur.am-ին պաշտոնապես հայտնեցին, որ Էջմիածնում միջադեպ է եղել՝ ծեծկռտուք, դեպքի ողջ հանգամանքները պարզվում են։
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1464356/