Հայաստանում ԵՄ–ի դիտորդական առաքելությունը սկզբում գրել է «Ցեղասպանություն», հետո ջնջել
Հասարակություն
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի էջից հեռացվել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որը Ցեղասպանություն բառն էր պարունակում:
Ավելի ուշ տեղադրվել է նոր գրառում, որտեղ բացակայում է Ցեղասպանության բառը եւ փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին։
«Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն»,– նշվում է գրառման երկրորդ հատվածում, որը նույնն է երկու հրապարակումներում։
