ՈՒԵՖԱ-ն մտադիր է վերացնել լրացուցիչ ժամանակը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում
Սպորտ
ՈՒԵՖԱ-ն մտադիր է վերացնել լրացուցիչ ժամանակը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումներում, հաղորդում է Bild-ը։ Փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել արդեն հաջորդ մրցաշրջանում։
Բացի այդ, ընդհանուր փուլի լավագույն 8 թիմերը փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները սեփական խաղադաշտում անցկացնելու իրավունք կստանան։
Ընդհանուր փուլը փոխարինել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին։ Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ մեկ մրցաշարային աղյուսակով։