Հայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավո
Միջազգային
Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), Երևանի անդամակցությունը դադարի վրա է։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով, կողմերի միջև պահպանվում են աշխատանքային շփումները, և Հայաստանը տեղեկացված է քարտուղարությունում քննարկված բոլոր հարցերի մասին։
«Անկեղծ ասած, Հայաստանը չի հեռացել, նա դադարեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին»,- ասել է Տասմագամբետովը։
Նա պարզաբանել է, որ ՀԱՊԿ-ը հասկանում է Հայաստանի որոշումները։ Նրա խոսքով, կազմակերպությանը երկրի հետագա մասնակցությունը Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումն է (մեջբերում է ՌԻԱ Նովոստին)։