Զելենսկին բացատրեց, թե ինչու չի ցանկանում տարածքներ զիջել
Միջազգային
Ուկրաինան պատրաստ է անել իր գործընկերների առաջարկած ամեն ինչ, բայց չի ձեռնարկի գործողություններ, որոնք հակասում են իր սահմանադրությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ մամուլի ասուլիսում, հաղորդում է Reuters-ը։
Զելենսկին հավելել է, որ այս պահին ինքը «չի տեսնում» Արևմուտքի կողմից Ռուսաստանի վրա ճնշում։
Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ընդունի որևէ գործարք, որը Ղրիմը կդարձնի Ռուսաստանի մաս։ Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինան իրավաբանորեն հրաժարվում է ճանաչել «Ղրիմի օկուպացիան», քանի որ դա հակասում է երկրի սահմանադրությանը։
Ապրիլի 23-ին Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում քննադատեց Զելենսկուն Ղրիմի հարցում նրա անզիջում դիրքորոշման համար՝ այն անվանելով բանակցություններին վնասակար։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ թերակղզին «կորսվել է շատ տարիներ առաջ»՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ այս հարցը «նույնիսկ քննարկման թեմա չէ»։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի