ՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, ուժային կառույցների ղեկավարները, Արթիկ համայնքի բնակչությունը ծաղիկներ են խոնարհել Արթիկի Բարեկամության զբոսայգու Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ:
Արթիկի համայնքապատկան ՀՈԱԿ-ների սաները հուշախաչքարի մոտ հանդես են եկել կատարումներով։
Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել նաև Արթիկ համայնքի գյուղերում, իսկ <<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի սաների մասնակցությամբ հուշախաչքարի մոտ տեղի է ունեցել միջոցառում <<Ապրիլյան լռություն>> խորագրով` նվիրված Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցին:
