Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times
Միջազգային
Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» երկրների ցանկությունը, ըստ երևույթին, «մեղմվել է» Լոնդոնում Կիևի և այդ մի շարք երկրների ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում։ Այս մասին գրում է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Հրատարակությունը հիշեցրել է, որ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը պատկանում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Այդ պարտավորությունը կարծես թե մեղմացել է Լոնդոնում բանակցությունների ընթացքում», - The Times-ին հայտնել են աղբյուրները։