ՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. Զախարովա
Միջազգային
ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընդունել են որպես սեփական ցավ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Զախարովան ընդգծել է նաև, որ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը քաջ հայտնի է, այն հետևողական է և հիմնված մարդասիրական սկզբունքների վրա: