Աշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունը
Իրավական
Քսաներորդ դարի ամանահրեշավոր հանցագործության' ցեղասպանության կրողը եղել է Արևմտյան Հայաստանում դարեր շարունակ բնակվող մի ողջ ժողովուրդ։
Քսաներորդ դարի ամենահրեշավոր հանցագործությունը կրկնվեց քսանմեկերորդ դարում Արցախում դարեր շարունակ բնակվող արցախահայերի նկատմամբ։Ու ոչ թե կրկնվեց նրա համար ,որ աշխարհը չճանաչեց հայոց ցեղասպանությունը։Ոչ։Աշարհը վաղուց է ճանաչել, Եվրամիությունից սկսած,վերջացրած Ռուսաստանով,ԱՄՆ ով։ Կրկնվեց ,որովհետև թող ներվի,ստրուկի ,զոհի հոգեբանությունն այդպես էլ չհաղ,թահարեց հայ իշխանավորը։
Եթե հայ մայրը գաղթի ճանապարհին իր զավակին անապատի ավազի վրա սովորեցնում էր մեսրոպյան այբուբենը և ասում,,որդիս,եթե մեզ իրարից բաժանեն,հիշիր ,որ դու հայ ես,,։Եթե հրեական հոլոքոստի ժամանակ հրեաների կողմից մի կրակոց անգամ չի հնչել,իսկ հայոց ցեղասպանության օրերին ունեցել ենք Մուշի,Վանի,Զեյթունի հերոսամարտերը,բայց Հայաստանի իշխանությունն Անդրանիկի նկատմամբ քրեական գործ հարուցեց յուրացման ու սպանության փաստերով և դիմեց Թուրքիայի կառավարությանը,որպեսզի Անդրանիկին ձերբակալեն ։Եթե Արցախյան հերոսամարտի ժամանակ հայ հերոսների արյան գնով թշնամուն սովորեցրեցին վազել,ապա հայ իշխանավորն այդպես էլ ստրուկի ու հայի տականքի կարգավիճակից դուրս չեկավ։Մինչդեռ հոլոքոստ տեսած հրեա իշխանավորը հողակտորը սարքեց հայրենիք,իսկ հայ իշխանավորը դրախտավայր Հայաստանը սարքում է գերեզմանատուն։
Հարց, որն է ելքը։
Պատասխան։ Օրենքի դիկտատուրա։
Եվ աշխարհը կընդունի,որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի ,խուզի
Լևոն Բաղդասարյան, փաստաբան