Պետք է, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. Ի՞նչ նկատի ունի Դանիելյանը Պուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը չհարվածել Ուկրաինային. Պեսկով Նույնիսկ Արամ Զավենիչը չի վստահում Արեւմուտքի խոսքերին Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան 500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում

Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնել

Քրեական

Ապրիլի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ  ապրիլի 15-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում 3 ամսական երեխա է մահացել։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ մարզերից մեկի բնակիչ 24-ամյա կինը հայտնել է, որ 3 ամիս առաջ, ծննդաբերությունից հետո իր երեխան մահացել է և իր համաձայնությամբ վերջինիս տեղափոխել են հետազոտության՝ մահվան պատճառը հասկանալու համար և մի քանի օր անց իրեն տվել են թուղթ, որում նշված են եղել մահվան այնպիսի պատճառներ, որոնք մինչև այդ չեն եղել, իսկ երբ ցանկացել են վերցնել երեխայի դին կամ մասունք, բժիշկը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Լուսինե Թ․-ն, հայտնել է, որ դին այրել են:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կինը հունվարի 9-ին մարզերից մեկից ուղեգրով ընդունվել է Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկալոգիայի հանրապետական ինստիտուտ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ հունվարի 16-ին՝ ժամը 20։30-ին ծննդաբերել է և ըստ բժշկի՝ երեխան ծնվել է մահացած:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ