Ինչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNI
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություններից հետո կարող է հույս ունենալ, որ կարող է գործել միայնակ կամ եվրոպացի դաշնակիցների աջակցությամբ, եթե Կիևը կորցնի ԱՄՆ օգնությունը: Այս մասին իր սյունակում գրել է The National Interest-ի խմբագիր Ջեյքոբ Հեյլբրունը։
Նրա խոսքով, Սպիտակ տան ղեկավարը, հարձակվելով ուկրաինացի առաջնորդի վրա, կարծում է, որ նա ձեռքին հաղթաթուղթ ունի։ Միևնույն ժամանակ, Եվրոպան, Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը «հավանաբար դա այլ կերպ են տեսնում», - նշել է Հեյլբրունը: