Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico Անցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե Վարդանյան Արթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ) Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ես չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասին Տեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել Շահրամանյան Հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումը Աշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունը

Խոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ Սարգսյան

Ներքաղաքական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

 

Արդարության ձայնը ոչ ոք ի զորու չէ լռեցնել: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերը անտարբերության ու լռության պայմաններում խոշտանգումների ենթարկվեցին և սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանք այլևս չեն կարող արդարադատություն պահանջել իրենց նկատմամբ իրականացված այդ հրեշավոր հանցագործության համար, չեն կարող վկայություն տալ այն դժոխային ճանապարհի և տանջալից մահվան մասին, որ սեփական հայրենիքում ենթարկվել են 110 տարի առաջ: 

 

Նրանք չեն կարող, իսկ մենք՝ արժանապատիվ հայերս, քաղաքակիրթ մարդկության հետ միասին պարտավոր ենք դառնալ նրանց ձայնը և հնչել ավելի ու ավելի բարձր: Ոչ մի հանցագործություն չպետք է մնա անպատիժ։ Ոչ մի ժողովուրդ չպետք է կրի չիրականացված արդարադատության ծանրությունը։ Ավելի քան մեկ դար անց մարդկության դեմ շարունակվող ցեղասպանությունները ցույց են տալիս, թե ուր կարող են տանել հանցավոր լռությունն ու անտարբերությունը։ Մենք իրավունք չունենք լռելու, առավել ևս՝ մոռանալու, իսկ ուրացողները կամ ցեղասպանությունը կասկածի տակ դնողներն ուղղակիորեն մեղսակից են դառնում այդ ոճրագործությանը:

 

Խոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև և երախտագիտությամբ հիշում մարդկային արժանապատվության ու կյանքի համար պայքար մղած մեր նահատակ և վերապրած հերոսներին:

 

Թուրքիայի պետական քաղաքականությունն առ այսօր հիմնված է ժխտողականության, պատմական փաստերի աղավաղման և ճշմարտության դեմ քարոզչության վրա, մինչդեռ ճշմարտության հետ խիզախորեն առերեսումը, արդարության պաշտպանությունը միայն կարող է Թուրքիային դիրքավորել որպես համամարդկային արժեքներին հաղորդակից՝ քաղաքակիրթ և պատասխանատու պետություն, որը պատրաստ է հաղթահարելու իր պատմության մութ էջերը՝ հանուն խաղաղության, հաշտեցման և կայունության։ Այդպիսով կփակվի մի դաժան էջ՝ ոչ թե մոռացության, այլ արդարության միջոցով։

 

Թուրքական կառավարությունը պետք է հասկանա, որ արդարությունը չի կարող անհետանալ պատմական հուշարձանների ստվերում, քանզի այն չափազանց խոսուն է, և եթե նայի իր շուրջը, կտեսնի, որ ճշմարտությունն ապրում է ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների հարյուր հազարավոր վկայություններում, օտարերկրյա դիվանագետների, բազմաթիվ վավերագրողների ձեռագրերում, Արևմտյան Հայաստանի երբեմնի հայաբնակ քաղաքների ու գյուղերի հայակերտ շինություններում, լքված ու ավերված եկեղեցիների քարերի հայատառ վիմագրություններում, Թուրքիայի առանձին մտավորականների համարձակ խոսքերում...

 

2023 թվականի սեպտեմբերին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված և իրենց բնօրրանից բռնի տեղահանված 140 հազարից ավելի արցախցիների հետ տեղի ունեցածը շարունակությունն է մեկ դար առաջ իրականացված և չդատապարտված ցեղասպանության: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների հոգևոր-մշակութային ժառանգությունը, խեղաթյուրում պատմությունը:  

 

Մեզնից շատերը հիշում են, թե ինչպիսի հավաքական ուժ, կազմակերպվածություն և համահայկական միաբանություն կար ընդամենը մեկ տասնամյակ առաջ՝ 2015 թվականին, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այդ օրերին Հայաստանը դարձել էր պատմական արդարության պահանջի բարձրաձայնման, քաղաքակիրթ մարդկության հետ միասին ցեղասպանությունը վերապրածների հիշատակի արժանապատիվ հարգման և ցեղասպանությունների դեմ պայքարի համաշխարհային հարթակ: Դա պարզապես 100-րդ տարելիցը նշելու արարողություն չէր, այլ հստակ ձևակերպված օրակարգ, որն ամրագրվեց համահայկական հռչակագրով: Այդ հռչակագիրը, որպես ազգային միասնական կամքի արտահայտություն, պետք է մնա Հայաստանի Հանրապետության օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել պատմական արդարությունը:

 

Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»։ Հակառակ մոտեցումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական բարոյազրկում և ազգուրացություն: Սեփական աթոռապաշտությունը վեր չէ համահայկական կամքից ու պատվախնդրությունից: Ազգային շահերն ուրացող և պետության գոյությունը վտանգի տակ դրած իշխանությունները պետք է հեռացվեն, քանզի պետականության կորստի ամենակարճ ճանապարհն անցնում է սեփական իրավունքներից ու արժանապատվությունից, արդարության համար պայքարից հրաժարվելու և պատմական հիշողությունը ջնջելու միջով։ Հետևաբար՝

 

ՀԻՇԵԼԸ ՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է,

ՊԱՀԱՆՋԵԼԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔԸ,

ՊԱՅՔԱՐԵԼԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ։

 






Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ ԶատուլինՏեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՂրիմը Զելենսկու համար ամենահեշտ զիջումը պետք է լինի. Դեյվիդ ՍաքսՆիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումըՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուIQ միջազգային թեստի արդյունքներով Հայաստանը բարձրացել է 8-րդ տեղԱյսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է«Հրապարակ». Ինչո՞ւ են Վահագն Գևորգյանին ազատել կալանքիցՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում. ռուսները զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել (Տեսանյութ)Թրամփ. Մենք գործարք ունենք Ռուսաստանի, իսկ Զելենսկու հետ դժվար է. «նախագահի համբերության բաժակը լցվել է»Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔեզ պետք են դրանց նմանները. Ում է Աննա Հակոբյանը «փուռը» տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top