Փաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հասարակություն
Նիկոլ Փաշինյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին: