Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. Շոյգու
Միջազգային
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Արևմուտքի կողմից ագրեսիայի դեպքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ Մոսկվայի նման գործողությունները համահունչ կլինեն Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը։
«Այն դեպքում, երբ օտարերկրյա պետությունները անբարյացակամ գործողություններ են կատարում, որոնք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար, մեր երկիրը օրինական է համարում սիմետրիկ և ասիմետրիկ միջոցներ ձեռնարկել նման գործողությունները ճնշելու և դրանց կրկնությունը կանխելու համար»,- ասել է Շոյգուն։