Հռոմի պապի համար սուգը կտևի 9 օր
Միջազգային
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի 9-օրյա սուգը կսկսվի ապրիլի 26-ին՝ նրա հուղարկավորության օրը, և կավարտվի մայիսի 4-ին: Այս ժամանակահատվածում Սուրբ Պետրոսի տաճարում ամեն օր աղոթքներ կանցկացվեն։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։
Հաղորդվում է, որ սգո ժամկետը որոշվել է կաթոլիկ կարդինալների հանդիպման ժամանակ, որոնք քննարկում են Ֆրանցիսկոս Պապի մահից հետո հաջորդ քայլերը:
Նոր պապին ընտրվելու օրը դեռ որոշված չէ: Սակայն այն պետք է սկսվի պոնտիֆիկոսի մահից 15-20 օր հետո։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դագաղը ապրիլի 23-ին տեղադրվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում: Հրապարակային հրաժեշտը կտեւի երեք օր