Տեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Երևան քաղաքում՝
Ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։